Պայմաններ
«Բիգտեխլայն» ՍՊ ընկերություն․ գործընթացի կառավարում,
«ՍՕՀՕ Լոգիստիկս» ՍՊ ընկերություն․ Չինաստան - Հայաստան, Թուրքիա - Հայաստան բեռնափոխադրման կազմակերպում,
«Քրոնոգարանտ» ՍՊ ընկերություն․ մաքսային ձևակերպում, միջազգային լիցենզավորված փոստային և սուրհանդակային ծառայություն,
«Ջոյնթ Սիսթեմս» ՍՊ ընկերություն․ Երևան քաղաքում առաքման կազմակերպում,
«Հայփոստ» ՓԲ ընկերություն․ Արցախ և ՀՀ մարզեր առաքման կազմակերպում։
Ծանրոցների ՀՀ փոխադրման ժամկետ և սակագին․
Ուղղություն | Փոխադրման եղանակ | Ժամկետ | Սակագին |
Չինաստան - Հայաստան | Ցամաքային | Մինչև 30 աշխ․ օր | 1կգ - 2000 դրամ |
Թուրքիա - Հայաստան | Ցամաքային | Մինչև 15 աշխ․ օր | 1կգ - 2500 դրամ |
ՀՀ փոխադրման ժամկետի ուշացման դեպքում (անհաղթահարելի ուժի ազդեցության և այլ) փոխադրման արժեքը Չինաստանի դեպքում կհաշվարկվի 1800 դրամ / 1 կգ, իսկ Թուրքիայի դեպքում՝ 2000 դրամ / 1 կգ
Եվրասիական տնտեսական միության մաքսային միության անդամ չհանդիսացող պետություններից ֆիզիկական անձանց կողմից փոխադրողի միջոցով կամ միջազգային փոստային առաքումներով Հայաստանի Հանրապետության տարածք ներմուծվող ապրանքների համար 2020թ. հունվարի 1-ից պետք է վճարվեն մաքսատուրք և հարկեր 0% միասնական դրույքաչափով, եթե տեղափոխվող ապրանքների ընդհանուր քաշը չի գերազանցում 31 կիլոգրամը, իսկ արժեքը չի գերազանցում 200 եվրոյին համարժեք ՀՀ դրամը: Մինչդեռ եթե ընդհանուր քաշը գերազանցում է 31 կիլոգրամը, կամ արժեքը գերազանցում է 200 եվրոյին համարժեք ՀՀ դրամը, ապա պետք է վճարվեն մաքսատուրք և հարկեր գերազանցող մասի համար՝ 15% միասնական դրույքաչափով, սակայն ոչ պակաս, քան 31 կիլոգրամը գերազանցող յուրաքանչյուր կիլոգրամի համար 2 եվրոյին համարժեք ՀՀ դրամը:
Չինաստան
- բժշկական պարագաներ/սարքավորումներ
- հրավտանգ նյութեր
- բույսեր/սերմեր
Թուրքիա
- բժշկական պարագաներ/սարքավորումներ
- հրավտանգ նյութեր
- բույսեր/սերմեր